Տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և ուրիշներ, Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի շենքում մասնակցել են Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլի հիշատակին նվիրված սգո արարողությանը:
Կոլը վախճանվել է հունիսի 16-ին՝ 87 տարեկանում: Նա Գերմանիան ղեկավարել է 1982-1998-ին, առանցքային դերակատարում ունենալով Գերմանիայի վերամիավորման, Եվրամիության կայացման գործում: ԳԴՀ նախկին կանցլերի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Շպեյեր քաղաքում: