Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էստոնիան նախագահում է ԵՄ Խորհուրդը

Էստոնիան նախագահում է ԵՄ Խորհուրդը
01.07.2017 | 22:35

Էստոնիան հուլիսի 1-ին իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԵՄ Խորհրդի նախագահը, փոխանցում է DW.com-ը: Նրա նախագահությունը կտևի մինչև 2017-ի վերջ։ Էստոնիան ԵՄ Խորհուրդը ղեկավարել է Մեծ Բրիտանիայի փոխարեն, որը հրաժարվել է նախագահությունից՝ Brexit-ի կապակցությամբ:

Հունիսի 29-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է չորս գլխավոր առաջնայնություններ, որոնցով երկիրը առաջնորդվելու է ԵՄ Խորհրդի ղեկավարի կարգավիճակում՝ բաց ու ինովացիոն տնտեսություն, անվտանգ, թվային ու զարգացող Եվրոպա։

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ