ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և այլ բարձր պաշտոններ հուլիսի 1-ից մնացել են թափուր, կառույցի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերի իրավահաջորդի հարցում: Գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի, թափուր են Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի ղեկավարի, ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնները:
Զանյերի խոսքով՝ ստեղծված իրավիճակը վկայում է կազմակերպությունում խորքային ճեղքվածքի մասին: Գործակալության դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի միջև այս հարցում տարակարծությունը կադրային ճգնաժամի պատճառներից միայն մեկն է։