Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի վարկ է տրամադրում

Ասիական զարգացման բանկը ՀԷՑ-ին 80 միլիոն դոլարի վարկ է տրամադրում
03.07.2017 | 23:20

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 80 միլիոն դոլարի չափով վարկի տրամադրումը` Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման բարելավմանը և էներգետիկ անկախության ու արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով:

«Ավելի արդյունավետ և հուսալի էներգետիկ բաշխիչ ցանցը կարևոր է Հայաստանում տնտեսական աճի համար»,- ասել է ԱԶԲ մասնավոր հատվածի գործառնությունների վարչության ներդրումների գծով ավագ մասնագետ Սոնալի Տանգը: «Ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի կառավարության էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության նպատակին: ՀԷՑ-ի հետ մեր գործընկերությունը նշանակալի ազդեցություն կունենա հայ ժողովրդի և գործարար ոլորտի վրա՝ բարելավելով էլեկտրաէներգիայի բաշխման հուսալիությունն առաջարկվող ներդրումային ծրագրի միջոցով»:


Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով՝ 2016-ի մոտ 10 տոկոսից մինչև 2021-ը հասցնելով 8 տոկոսի: «ԱԶԲ-ի աջակցությունը թույլ կտա ՀԷՑ-ին բարելավել բաշխիչ ցանցի և բազմակայք գործառնությունների ծառայությունների որակն ամբողջ երկրում, նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները և շահագործման ծախսերը, բարելավել տեխնիկական սպասարկման և անվտանգության պայմանները, արդիականացնել հաշվառման համակարգը, վերականգնել, ամրապնդել և ընդլայնել բաշխիչ ցանցը, ցանցին միացնել նոր հաճախորդների, ինչպես նաև՝ ներդնել կառավարման միջազգային չափանիշներ և վերահսկման ավտոմատացված համակարգ»,- ասված է Ասիական զարգացման բանկի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ