ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի նախագահների, նաև Ճապոնիայի վարչապետի հետ, հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի ՈՒշակովը:
Նա նաև նշել է, որ Պուտինը շփումներ կանցկացնի նաև «ոտքի վրա»: Հանդիպումներ կլինեն նաև Մեքսիկայի և ՀԱՀ-ի ղեկավարների, Ավստրալիայի վարչապետի հետ: «Չեն բացառվում նաև այլ հանդիպումներ»,- նշել է ՈՒշակովը: