Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նազարբաևը Պուտին-Թրամփ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի

Նազարբաևը Պուտին-Թրամփ հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի
03.07.2017 | 23:27

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեծ հույսեր է ակնկալում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպումից։ «Անձամբ ես մեծ հույսեր եմ փայփայում «քսանյակի» շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումից»,- ասել է նա։


Նազարբաևի խոսքով՝ այդ հանդիպմանը պետք է «կետեր շոշափվեն, որ ընդհանուր դիրքորոշում գտնեն, որն անհրաժեշտ է խաղաղության գործն ամրապնդելու, ընդհանուր մարտահրավերի՝ ահաբեկչության դեմ մեր ընդհանուր պայքարի համար»։ «Բոլորս հասկանում ենք, որ դրանից է սկսվում, նկատի ունեմ ուկրաինա-ռուսական ճգնաժամը, Արևմուտքի և Ռուսաստանի, բոլոր մեծ տերությունների միջև հարաբերությունների կարգավորումը, առանց որոնց համաձայնեցման անհնար է լուծել ինչպես գլոբալ տնտեսության, այնպես էլ գլոբալ քաղաքականության խնդիրները և մարտահրավերները, ինչպիսին են ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը։

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ