Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում»

«Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում»
04.07.2017 | 13:06

IBBY Հայաստան ՀԿ-ն (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Հայկական գրադարանային ասոցիացիայի հետ համատեղ՝ 2017 թվականի հուլիսի 5-7-ը կանցկացնի «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը: Դասընթացը կմեկնարկի հուլիսի 5-ին՝ ժամը 10:00-ից, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Վարպետության դասը կվարի Լիոնի (Ֆրանսիա) քաղաքային գրադարանի մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ Վիոլին Կանմաչերը: Դասընթացը կիրականացվի ֆրանսերենից հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Գրադարանավարների համար նախատեսված այս դասընթացին կմասնակցեն ՀՀ մարզպետարաններին, Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հղված IBBY Հայաստան ՀԿ-ի իրազեկում-դիմումի հիման վրա ընտրված և ներկայացված ՀՀ 10-ը մարզային և մայրաքաղաքային, համայնքային 10-ը գրադարաններից 1-ական ներկայացուցիչ՝ 20 գրադարանավար: Թիրախավորված են մանուկներին և պատանիներին սպասարկող գրադարանավարները: Դասընթացի նպատակն է նպաստել ՀՀ-ում գրադարանային գործի զարգացմանը, հայաստանյան գրադարանավարներին փոխանցել մանկապատանեկան ընթերցանության կազմակերպման և այդ տարիքային խմբի գրադարանային սպասարկման նոր հմտություններն ու գիտելիքները` ներկայացնելով նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի արդի առանձնահատկությունները: Նախաձեռնության դինամիկ արդյունավետությունն ապահովելու համար գրադարանավարները դասընթացի շրջանակում ստացած նոր գիտելիքները, կարողություններն ու հմտությունները գործնականում պետք է կիրառեն նշյալ տարիքային խմբի հետ աշխատանքում:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ