ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանի հետ՝ քննարկելու երկու երկրների նախագահների՝ Համբուրգում ակնկալվող հանդիպման հետ կապված հարցեր: Թոմաս Շանոնն ու Սերգեյ Կիսլյակը անդրադարձել են երկու նախագահների հեռախոսազրույցներին, փոխադարձ շահերին ու մտահոգություններին:
Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: