Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թուրքական ընդդիմությունը ՄԻԵԴ-ում վիճարկում է սահմանադրական հանրաքվեի օրինականությունը

Թուրքական ընդդիմությունը ՄԻԵԴ-ում վիճարկում է սահմանադրական հանրաքվեի օրինականությունը
05.07.2017 | 01:32

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կբողոքարկի ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքները: «Ջումհուրիյեթի» հաղորդմամբ, կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԺՀԿ-ի նախաձեռնած՝ Անկարայից Ստամբուլ «արդարության երթի» 20-րդ օրն ուղիղ եթերում լրագրողների ներկայությամբ ստորագրել է ՄԻԵԴ-ին հասցեագրված դիմումը:

«Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշման պատճառով, ցավոք, հանրաքվեն անօրինական դարձավ: Դիմումը պատրաստել ենք, այսօր ուղարկելու ենք ՄԻԵԴ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն: Ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների 51,4 տոկոսը «այո», իսկ 48,6 տոկոսը՝ «ոչ» էր քվեարկել նոր Սահմանադրությանը: ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պահանջել էր ձայների 60 տոկոսի վերահաշվարկ: Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումն է, որով ընտրական հանձնաժողովների չկնքած քվեաթերթիկները ևս վավեր էին համարվել:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ