ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ համանախագահները տեղեկատվություն են ստացել հուլիսի 4-ին ուշ երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում տեղի ունեցած նոր բախումների մասին, որոնց հետևանքով եղել են զոհեր, այդ թվում՝ քաղաքացիականների շրջանում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ): «Բռնությունը միայն նոր բռնություններ է հրահրում և ոչ մի արդյունքի չի հանգեցնում: Այս երկարաժամկետ հակամարտության հանգուցալուծման միակ պատասխանատու և մարդկային տարբերակը վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ»,- ասված է հայտարարությունում: Համանախագահները ցավակցություններ են հայտնել զոհերի հարազատներին: