Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանը

Արաբական երկրները ստացել են Կատարի պատասխանը
06.07.2017 | 01:38

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են իրենց պահանջների վերաբերյալ Կատարի իշխանությունների պատասխանը՝ ասվում է չորս երկրների համատեղ հայտարարության մեջ, որի մի մասը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը: Արաբական երկրները Կատարի պատասխանը ստացել են վերջնագրի երկարաձգված ժամկետը լրանալուց առաջ: Պատասխանի բովանդակությունը չի հրապարակվում:

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ