Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը «պատասխանել է» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին խտրականության ենթարկելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մեղադրանքներին: «Հաջիևը փոխանակ բացատրեր, թե ինչու է Բաքուն նման սահմանափակումներ մտցրել, սկսել է պատմել, որ «Ադրբեջանը հպարտանում է իր բազմամշակութային ավանդույթներով, որ ամբողջ աշխարհի համար օրինակ են ծառայում»,- գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը: «Ցավոք, հայազգի որոշ դեմքեր էթնիկ հողի վրա թշնամական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով էլ մենք որոշ միջոցառումներ ենք իրականացնում»,- ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի խոսքերն է մեջբերում «Թուրանը»: