Զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի անմարդկային բնույթը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: ԱԳՆ ներկայացուցիչը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային բնույթը»:
Ադրբեջանական աղբյուրները փոխանցում են, որ փոխհրաձգության հետևանքով մահացել են 52-ամյա ադրբեջանցի կին և 2-ամյա աղջիկ: Ադրբեջանական լրատվամիջոցները այսօր տարածել են արնաշաղախ երեխայի լուսանկարները: