Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գիշերը շփման գծում կրակոցները շարունակվել են

Գիշերը շփման գծում կրակոցները շարունակվել են
06.07.2017 | 18:28

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գիշերը կրակոցները շարունակվել են։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին ժամերին հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։

Սենոր Հասրաթյանի խոսքով՝ գիշերը շփման գծում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, Ղարաբաղի զինված ուժերը սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը՝ մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ դա ապատեղեկատվություն է։

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ