Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Կատարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին՝ հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բահրեյնի և Եգիպտոսի ԱԳ նախարարների՝ Կահիրեում հանդիպմանը:
Նրանք հայտարարել են, որ Կատարի բացասական պատասխանը «վկայում Է նրա կողմից իրադրության ամբողջ լրջությունն ու վտանգավորությունը չըմբռնելու մասին», և ափսոսանք են հայտնել: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Աբդել ալ Ջուբեյրն ասել է, որ Դոհայի նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին կհայտարարվի կոնսուլտացիաներից հետո՝ «համապատասխան ժամանակ»: