Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարկանիշի համար պետք չէ ոչ կիրթ հաղորդումներ անել

Վարկանիշի համար պետք չէ ոչ կիրթ հաղորդումներ անել
08.07.2017 | 00:41

«Մենք մեր ենթագիտակցության մեջ մտցրել ենք, որ եթե հեռուստաընկերություններին վարկանիշ է պետք, պետք է անպայման պլինտուսից ցածր մակարդակ լինի»՝ Ազգային ժողովում իր դժգոհությունը հայտնեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2016-ի գործունեությունը քննարկելու ժամանակ։

«Կարելի է և վարկանիշային հաղորդումներ ունենալ, և որակյալ։ Եվ «ՈՒրախների ու հնարամիտների ակումբ»-ը, և «Ինչ, Որտեղ, Երբ»-ը և բավական հոգևոր ազգային հաղորդումներ կան, այնպես չէ, որ վարկանիշի համար պետք է ոչ կիրթ հաղորդումներ անել։ Կարելի է և վարկանիշ ապահովել, և կարելի է որակյալ հաղորդում կազմակերպել»,- ասաց Շարմազանովը:
ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանն էլ արձագանքեց՝ ասելով, որ հանձնաժողովի տիրույթում չէ հեռուստածրագրերի բովանդակային, խմբագրային քաղաքականությունը։ «Բայց ամեն դեպքում, որպես քաղաքացի, որպես ծնող համաձայն եմ։ Վստահ եմ, որ մեր հեռուստաընկերությունների ղեկավարներն էլ են Ձեզ պես մտածում, ուղղակի Ձեր ասած այս խնդիրները՝ վարկանիշային և այլն, չեն կարող չազդել այս ոլորտի վրա, քանի որ առաջին հերթին դա պետք է դիտարկել որպես բիզնես ոլորտ, այնպես որ՝ այդ համատեղությունը պետք է հնարավորինս ճիշտ լինի։ Ինչ վերաբերում է սերիալներին, դա նաև համաշխարհային թրենդ է, մենակ մեզ մոտ չէ, հուսանք, որ այդ ամեն ինչը կկարգավորվի»,- ասաց Բունիաթյանը։

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ