Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կիպրոսի հարցով բանակցությունների հերթական փուլը

Կիպրոսի հարցով բանակցությունների հերթական փուլը
08.07.2017 | 00:42

Կիպրոսի վերամիավորման հարցով բանակցությունների հերթական փուլը ավարտվել է առանց արդյունքների՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Բանակցությունները շվեյցարական Կրան Մոնտանա քաղաքում մեկնարկել են երեկ և ավարտվել ուրբաթ վաղ առավոտյան:


Բանակցությունների ձախողման պատճառը Թուրքիայի դիրքորոշումն է կղզում թուրք զինվորականների ներկայության վերաբերյալ: Անկարան պատրաստ է չճանաչված Հյուսիսային Կիպրոսից հետ քաշել իր 35-հազարանոց զորքի մեծ մասը, սակայն պայմանով, որ մնացյալ զորախումբը շարունակի կղզում լինել ևս 15 տարի: Թուրքիան ցանկանում է պահպանել երաշխավոր պետության կարգավիճակը: Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որպեսզի թուրքական զորքը դուրս բերվի ամբողջությամբ՝ հայտարարելով, որ Եվրամիության պետությունները երաշխավոր պետության կարիքը չունեն:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ