Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Բահրեյնը սպառնում են նոր պատժամիջոցներ սահմանել Կատարի նկատմամբ, երբ պաշտոնական Դոհան հրաժարվեց կատարել 13 պահանջները՝ ասվում է չորս արաբական երկրների համատեղ հայտարարության մեջ:
Պարսից ծոցի արաբական երկրները Կատարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին սատարելու և շիա Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ, իսկ իրենց վերջնագրին Դոհայի բացասական պատասխանը համարում են կասկածների հաստատում: Այժմ այդ պետությունները մտադիր են քաղաքական, տնտեսական և իրավական նոր միջոցներ ձեռնարկել Կատարի դեմ: Դեռևս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ սահմանափակումների մասին է խոսքը: