ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»: «Նրանք շատ լավ հանդիպեցին: Մերկելն այս միջոցառման սիրալիր տանտիրուհին է, և նրանք սկսեցին նեղ կազմով հանդիպումը պետությունների և կառավարությունների մյուս ղեկավարների հետ»,- ասել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հանդիպմանը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են առանց օգնականների, քննարկվում է ահաբեկչության դեմ պայքարի թեման: «Այսօրվա ժամանակի իրակությունները թելադրում են այս թեմաների քննարկումն օրակարգի պրոֆիլային հարցերի հետ մեկտեղ»,- հավելել է Պեսկովը: