Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ. Կողմերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ լարվածությունը թուլացնելու համար

ԵԱՀԿ. Կողմերը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ լարվածությունը թուլացնելու համար
08.07.2017 | 01:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծայրահեղ մտահոգ են հուլիսի 4-ին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների կապակցությամբ՝ հուլիսի 6-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությունում Ֆրանսիայի ներկայացուցիչը: Նա կարդացել է հուլիսի 5-ին եռանախագահների հայտարարությունը և երեք երկրների ներկայացուցիչների անունից մի քանի խոսք ավելացրել:

«Մենք այդ լուրջ միջադեպը դիտարկում ենք որպես սադրիչ ակտ, որը խափանում է խաղաղ ջանքերն ու կարող է ձախողել առաջիկա բանակցությունները: Մենք կողմերին հիշեցնում ենք Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների մասին՝ զերծ մնալ ցանկացած թշնամական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության շրջանում անընդունելի զոհերի: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար և խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրին»,- հայտարարել է նա: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հնարավորինս արագ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին հայտարարությամբ արձանագրել են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի դրույթները: Այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Համանախագահները ֆիքսել են, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել` խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները»,- նշեց նա:


ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին՝ հուլիսի 6-ին, Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահների անունից հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց: Համանախագահների հայտարարության մեջ հուլիսի 4-ի հրադադարի ռեժիմի խախտումը համարվում է սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները: «Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- նշել են համանախագահները:

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ