Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը աշխատանքային հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ

Պուտինը աշխատանքային հարաբերություններ է հաստատել Թրամփի հետ
09.07.2017 | 00:45

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե աշխատանքային հարաբերություններ է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կարծում է՝ հիմքեր կան հավատալու, որ Վաշինգտոնի հետ առնվազն մասնակի համագործակցություն ձեռք կբերվի:

Համբուրգում ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ իր պատկերացմամբ՝ հանդիպման ժամանակ Թրամփն ընդունել է իր հավաստիացումը ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններին Ռուսաստանի չմիջամտելու վերաբերյալ, սակայն ավելի լավ է այդ մասին հարցնել ԱՄՆ նախագահին: Պուտինն ասել է նաև, որ Թրամփն իրականում այլ անձնավորություն է, քան կարելի է պատկերացում կազմել հեռուստատեսությունից:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ