Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Համբուրգում ավարտվեց Մեծ քսանյակի գագաթնաժողովը

Համբուրգում ավարտվեց Մեծ քսանյակի գագաթնաժողովը
09.07.2017 | 00:45

Համբուրգում ավարտեվց Մեծ քսանյակի գագաթնաժողովը, որին մասնակցում են աշխարհի ամենախոշոր տնտեսություններ ունեցող երկրների ղեկավարները։
Երեկ մեկնարկած հավաքի քննարկման հիմնական թեմաներն են ապօրինի ֆինանսական հոսքերի և ահաբեկչության դեմ պայքարը, գլոբալ ջերմացումը, համաշխարհային տնտեսական աճն ու միգրացիոն ճգնաժամը:


Գագաթնաժողովի շրջանակում առաջին անգամ հանդիպեցին ԱՄՆ և ՌԴ նախագահները: Երկու կողմերն էլ դրական են գնահատում երկու ժամ տևած բանակցությունները, որոնց ընթացքում Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սիրիայի և ՈՒկրաինայի հակամարտությունները:
Հանդիպման ընթացքում երկու նախագահները պայմանավորվել են Սիրիայի հարավարևմտյան մասում հրադադար հաստատելու շուրջ: Պայմանավորվածությանը միացել են նաև Իսրայելն ու Հորդանանը, որ ընդհանուր սահման ունեն Սիրիայի հետ:

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ