Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են՝ քննարկելու իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում: Գերմանական կողմը նշել է, որ առաջնորդները վերահաստատել են Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիասթափություն է հայտնել Մինսկի համաձայնությունների չիրականացման կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ առաջնորդները մտադիր են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են առաջիկայում նորմանդական ձևաչափով հեռախոսազրույց անցկացնել՝ ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ: