Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարբեր կարծիքներ ունեն Հյուսիսային Կորեայի վերաբերյալ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տարբեր կարծիքներ ունեն Հյուսիսային Կորեայի վերաբերյալ
09.07.2017 | 00:51

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները տարբեր կարծիքներ ունեին Հյուսիսային Կորեայի զենքերի ծրագրի վերաբերյալ, սակայն Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Մոսկվայի վրա` Փհենյանի գործունեությունը սահմանափակելու համար, Գերմանիայում կայացած Թրամփ - Պուտին հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Ռուսաստանցիները այս հարցում մի փոքր այլ դիրքորոշում ունեն, բայց մենք շարունակելու ենք բանակցել նրանց հետ և խնդրելու ենք ավելին անել: Ռուսաստանը տնտեսական կապեր ունի Հյուսիսային Կորեայի հետ»,- նշել է Թիլերսոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ