Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը քննարկել է Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը: «Հյուսիսային Կորեայի հարցով մենք, ի վերջո, հաջողության ենք հասնելու»,- հայտարարել է Թրամփը հանդիպման ժամանակ: «Դա կարող է ավելի երկար տևել, քան ես կցանկանայի: Դա կարող է ավելի երկար տևել, քան Դուք կցանկանայիք: Բայց ի վերջո մենք հաջողության ենք հասնելու»,- նշել է Թրամփը:
Կիրակի օրը Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին հայտարարել է, որ Սի Ցզինպինն ու Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը չեզոքացնելու շուրջ ընդհանուր մոտեցումներ են որդեգրել: