Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը

Ստամբուլում ավարտվել է 450-կիլոմետրանոց բողոքի երթը
10.07.2017 | 23:17

Ստամբուլում հարյուր հազարավոր ցուցարարներ ավարտել են 450-կիլոմետրանոց բողոքի երթը։ Նրանք 25 օրում Անկարայից հասել են Ստամբուլ։ Երթը կազմակերպել էր Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նա բողոքում է իր կուսակցության պատգամավոր Ենիս Բերբերօղլուի բանտարկության դեմ, ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում զանգվածային պաշտոնանկությունների և բանտարկությունների դեմ, որ շարունակվում են անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո։ Էրդողանը երթի մասնակիցներին մեղադրել է ահաբեկչությանը սատարելու մեջ։

Նա ասել է, թե Ժողովրդահանրապետական կուսակցությունն արդեն դուրս է եկել քաղաքական ընդդիմության դիրքերից և «գործում է ահաբեկչական կազմակերպությունների և ուժերի հետ, որոնք ահաբեկչություն են հրահրում երկրի դեմ»։ Այս բողոքի ցույցը ամենախոշոր անհնազանդության դրսևորումն էր Էրդողանին։

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ