ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջնորդությամբ Սիրիայի հարավ-արևմուտքում հաստատված զինադադարն առաջին օրը պահպանվել է՝ հայտնում են ապստամբ ուժերի ներկայացուցիչներն ու դիտորդները: Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կենտրոնը հայտարարել է, թե չնայած ոչ մեծ խախտումներին, կողմերը հավատարիմ են մնացել պայմանավորվածությունների կատարմանը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի ջանքերով ձեռք բերված հրադադարի համաձայնությամբ փորձ է արվում միմյանցից հեռացնել Ռուսաստանի հովանավորությունը վայելող նախագահ Բաշար Ասադի բանակը և ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող հակակառավարական ուժերը: