Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիական հարցով բանակցությունների հերթական փուլը Ժնևում

Սիրիական հարցով բանակցությունների հերթական փուլը Ժնևում
10.07.2017 | 23:25

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության անդամներն այսօր հանդիպում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված խաղաղ բանակցությունների հերթական փուլի շրջանակներում:


Ժնևում անցկացվող բանակցությունների վեցերորդ փուլը, որի մասնակիցներին ընդունել էր Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան, ավարտվել էր առանց շոշափելի առաջընթացի: Սիրիական ընդդիմությունը շարունակում է պահանջել Ասադի հրաժարականը, անկախ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից: Ասադի կառավարությունն էլ պնդում է, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Ժնևյան բանակցություններին զուգահեռ ստեղծվել է երկրորդ բանակցային հարթակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, որտեղ բանակցություններն անցնում են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջնորդությամբ:

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ