Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Գունավոր հեղափոխությունների» մայրը կամ Պուտինի վախը հեղափոխության առաջ

«Գունավոր հեղափոխությունների» մայրը կամ Պուտինի վախը հեղափոխության առաջ
11.07.2017 | 00:00

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են հնացած կայսրությունը, որը երկիրը տարել է ողբերգական պատերազմի ու խոր ճգնաժամի, կարոտով հիշում՝ փոխարենը հիշողությունից ջնջելու։ Ինչո՞ւ են շարունակում գովաբանել ու փառաբանել որպես իդեալ։ Եվ ինչի՞ կարող է դա հանգեցնել։ «Այդ հարցերն ինձ հանգիստ չէին տալիս իմ՝ Վեյմար կատարած այցի ժամանակ…»,-Cumhuriyet-ում գրում է Նիլգյուն Ջերահօղլուն։ Վեյմարյան հանրապետության ավարտը, որը դարձավ XX դարի սկզբին Գերմանիայում առաջին ժողովրդավարական փորձը, սկիզբ դրեց անցյալի ընդօրինակումների։

Հենց այդ կայսրությունը տարավ Գերմանիային Առաջին համաշխարհային պատերազմի և դրեց երկիրը հետպատերազմական և տարածքային կորուստների ուղու վրա։ Վեյմարյան հանրապետությունում, որտեղ չեն ընդունել և չեն հանդուրժել Վերսալի պայմանագրի ծանր պայմանները, որը ստորագրվել էր պատերազմի ավարտին, նախկին ժամանակների փառքը չէր մոռացվել։ Այն, որ գերմանացիները իդեալականացրել են անցալը իրականությունից հեռու ձևով, պատճառ է դարձել, որ վերջին հաշվով նրանք հայտնվեն հիտլերյան ֆաշիզմի ճիրաններում։ Փոխանակ իրավիճակի պատճառները «կայսերական անցալում» փնտրելու, պատերազմի պատասխանատվությունը դրվել է ուխտադրուժ «արտաքին ուժերի» վրա։ Գերմանացիները Հիտլերին համարել են փրկիչ, որը կպաշտպանի իրենց այդ մութ ուժերից, Գերմանիային կվերադարձնի երբեմնի փառքը։
Հենց դրա համար էլ Բերտոլդ Բրեխտը ասում էր. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի»: Վերջին նման օրինակներից մեկին հանդիպում ենք ժամանակակից Ռուսաստանում։ Այս տարի կլրանա 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության տարելիցը, որը փոխել է ոչ միայն Ռուսաստանը, այլև ողջ աշխարհը, թողել իր հետքը XX դարի պատմության մեջ։ Սակայն այդ խոշոր հեղափոխության տարելիցը չի նշվում լայնածավալ միջոցառումերով, Ռուսաստանում չեն անցկացվում պաշտոնական միջոցառումներ՝ մի քանի ցուցահանդեսներից բացի։ Ինչպես Վեյմարյան Գերմանիայում, Պուտինյան Ռուսաստանում ևս պատմությունը նույնպես սկզբից մինչև վերջ վերագրվում է և ենթարկվում գործիքավորման։ «Պուտինյան Ռուսաստանում», համաձայն նոր մեկնաբանության, Հոկտեմբերյան հեղափոխությունը նույնպես դասվում է «արտաքին ուժերի հմուտ աշխատանքին»։ Ենթադրվում է, որ հեղափոխությունից հետո գնդակահարված Նիկոլայ II-ին մանիպուլյացիայի են ենթարկել արտաքին ուժերի աջակցությամբ։ Վերջին շրջանում այդ պատճառով վերջին ցարի պատիվը վերականգնեցին և նրան նույնիսկ դասեցին սրբերի շարքը։


Պատմությունը, որը վերստին գրվում է ողջ աշխարհի աչքի առաջ, Պուտինի տեսանկյունից ծառայում է երկու նպատակի. մի կողմից` ամրապնդվում է «միանձնության» և «ժողովրդի միակ առաջնորդի» մասին միֆը, մյուս կողմից` նախատեսվում է, որ արտաքին ուժերը, որոնք, ինչպես երեկ, այսօր նույնպես կփորձեն գունավոր հեղափոխություններ անել Ռուսաստանում։ Հոկտեմբերյան հեղափոխությունը դառնում է բոլոր «գունավոր հեղափոխությունների մայրը»։
Ժողովրդից թաքցվում է փաստը, որ խորհրդային հեղափոխության հիմնական շարժիչ ուժը եղել են սոցիալական արդարության որոնումները։ Որովհետև այսօր, ինչպես երեկ, սոցիալական անհավասարությունը նույնպես պահպանվում է։
Հոդվածագիրը մեջբերում է օրերս Moscow Times-ում հրապարակված մի հոդված, որում ասվել է, որ ՌԴ բնակիչների մոտ 40 տոկոսը դեռևս չի կարողանում լիարժեք ապահովել իր բազային կարիքները։


Այդ պատճառներով հեղափոխական Ռուսաստանի 74-ամյա պատմությունը ծածկված է ծանր վարագույրով։ Դրանից ասես աքցանով դուրս են հանվում միայն հատվածներ Ստալինի միանձնյա կառավարման մասին, որոնք ծառայում են «կայուն և մեծ Ռուսաստանի գաղափարին»։ Մինչդեռ Ստալինի՝ մարդկության դեմ հանցագործություններն անհետանում են դպրոցական դասագրքերից, արյունոտ բռնապետի իմիջը լրացվում է կոնտենտով «այն եզակի հերոսի մասին, որը հաղթանակ է տարել նացիզմի նկատմամբ»։ Երբ դրան հավելում ենք հեղափոխությունից Պուտինի անտանելի վախը, հասկանալի է դառնում, թե ինչու է «1917-ի հոկտեմբերը» արժանանում միայն ցուցահանդեսների և ակադեմիական քննարկումների, եզրափակում է հոդվածագիրը։

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ