Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ քաղաքական փոխգործակցությունը

ԵՄ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ քաղաքական փոխգործակցությունը
11.07.2017 | 14:39

Հայաստանի եվրոպական բարեկամներն ու Եվրախորհրդարանի անդամներ Ֆրենկ Էնգելը, Ջոսու Խուարիստին, Պիտեր Նիդերմուլլերը, Յարոմիր Շտետինան, Յոսեփ Մարիա Տերիկաբրաստը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Ղարաբաղում շփման գծում հակամարտության վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին էսկալացիայի հետևանքով նորից խաղաղ բնակիչներ են զոհվել։ «Զախրա Գուլիևան ու նրա տատիկը՝ Սախիբան, Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի բազմակի խախտումների ու սեփական բնակչությունը վտանգելով՝ քաղաքացիական բնակչության կետերին չափից մոտ գտնվող դիրքերից (ինչն ինքնին ռազմական հանցագործություն է, ու դատապարտվում է Ժնևյան հռչակագրով) Լեռնային Ղարաբաղը գնդակոծելու նրանց սովորության վերջին զոհերն են»,- ասվում է հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ նշվում է, որ այդ երկու անունները համալրել են քաղաքացիական անձանց ու զինվորների, հայերի ու ադրբեջանցիների երկար ցուցակը, որոնք առավելագույն գին են վճարել միջազգային համայնքի անտարբերության ու Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումները կանխելու՝ նրա անկարողության համար։


Անցած տարվա պատերազմից ու ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու մասին պայմանավորվածությունների իրագործումից նախագահ Ալիևի հրաժարվելուց հետո Ադրբեջանը ոչ միայն ակտիվացրել է իր հակահայկական հռետորաբանությունն ու Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ռազմական սպառնալիքները, այլև էսկալացիայի է դիմել։ «Սա Բաքվի պատասխանն է աճող արտաքին ճնշումին, որը առաջացել է երկրում մարդու իրավունքների ու լրատվամիջոցների ազատությունների ոլորտում իրավիճակի վատացման, նաև ահաբեկչական կազմակերպությունների համար զենքի առևտրին Ադրբեջանի մասնակցության մասին վերջերս հնչած մեղադրանքների հետևանքով»,- շեշտվում է հայտարարության մեջ։
Հեղինակները կոչ են անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով ու տեղի բնակչության ինքնորոշման իրավունքի համաձայն, քանի որ «դա միակ միջոցն է դադարեցնել պահանջել երկու կողմերից քաղաքացիական անձանց ու երիտասարդ զորակոչիկների կյանքերը»։


Լեռնային Ղարաբաղում հետագա էսկալացիան կարող է հանգեցնել ավելի մեծ լարվածության ամբողջ տարածաշրջանում ու սադրել ևս մեկ հումանիտար ճգնաժամ՝ ԵՄ-ի հարևանությամբ։ «Այդ պատճառով էլ մենք ԵՄ-ին կոչ ենք անում ակտիվ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ աջակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը ու դադարեցնելով Ադրբեջանի հետ քաղաքական փոխգործակցությունը, քանի դեռ Բաքուն չդադարեցնի հրադադարի խախտումները ու չպահպանի մարդու իրավունքներն ու բարիդրացիական հարաբերություններ չհարթի»,- ամփոփում են հեղինակները։

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ