Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն վավերացրեց ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը

ԵՄ-ն վավերացրեց ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը
12.07.2017 | 00:15

ԵՄ-ն պաշտոնապես վավերացրել է ՈՒկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը: Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ 28 երկրներ փաստաթղթի վավերացման գործընթացն ավարտել են, և համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1-ին: Նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնագիրը ստորագրել է 2014-ի հունիսին, որը չէր վավերացվել, որովհետև 2016-ի ապրիլին դեմ էր արտահայտվել Նիդերլանդներում պարտադիր ուժ չունեցող հարցման մասնակիցների 61 տոկոսը:

Դեկտեմբերին հոլանդացիները հավանություն են տվել համաձայնագրին, պայմանով, որ ՈՒկրաինային չի ընձեռվի մեխանիկորեն ԵՄ անդամ համարվելու կամ ԵՄ-ից ռազմական օգնություն ակնկալելու իրավունք:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ