Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը և Թբիլիսին որոշել են կյանքի կոչել «առևտրային միջանցքների» պայմանագիրը

Ռուսաստանը և Թբիլիսին որոշել են կյանքի կոչել «առևտրային միջանցքների» պայմանագիրը
12.07.2017 | 00:16

Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են կյանքի կոչել Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011-ին ստորագրված «առևտրային միջանցքների» պայմանագիրը, որով իրականացվելու է Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքների տեղաշարժը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Ռուսաստանյան «Կոմերսանտի» փոխանցմամբ, համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների արդյունքում:


Կողմերը պայմանավորվել են պայմանագրեր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը զբաղվելու է կողմերի միջև բեռների և ապրանքների տեղաշարժի վերահսկողությամբ: «ՌԴ և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մասին պայմանագիրը» կնքվել է 2011-ի նոյեմբերի 9-ին: Պայմանագրի իրականացումը տարիներ շարունակ ձգձգվել է, կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ: Սուխումին և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը «միջանցքներով», եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը:


Պատասխանելով «Կոմերսանտի» հարցին, թե Ռուսաստանը հրաժարվել է համաձայնագրին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության գաղափարից, Վրաստանի ներկայացուցիչը՝ Զուրաբ Աբաշիձեն, դիվանագիտական պատասխան է տվել. «Իմ գործընկերոջ հետ մենք վերահաստատեցինք, որ 2011-ի պայմանագիրը կնքվել է երկու կողմերի՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, և երրորդ կողմ կարող է հանդիսանալ միայն Շվեյցարիան»:

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ