ԱՄՆ-ը ու ՌԴ-ն վերականգնում են բարձր մակարդակով բանակցությունները, որոնք միտված են երկու երկրների միջև առաջացած հիմնական խոչընդոտների վերացմանը՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը:
Հուլիսի 17-ին նախատեսված է փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը Վաշինգտոնում՝ դիվանագիտական մի շարք հարցեր կարգավորելու նպատակով: