Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփ կրտսերի արկածները

Թրամփ կրտսերի արկածները
12.07.2017 | 13:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հորը չի հայտնել ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին, քանի որ որևէ կերպ չէր կարող օգտակար լինել նրա նախագահական ընտրարշավին:

«Հետ հայացք գցելով՝ ես գուցե այլ կերպ վարվեի»,- ասել է Դոնալդ Թրամփի ավագ որդին: Թրամփ կրտսերը երեկ էլեկտրոնային նամակագրություն հրապարակեց, որից պարզ է դառնում, որ ռուսաստանցի բարձրաստիճան դատախազը, իրավաբան Վեսելնիցկայան նախընտրական շրջանում Թրամփի թիմին առաջարկել են Հիլարի Քլինթոնին վարկաբեկող տեղեկություն տրամադրել:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է», և որ ինքը «հիացած է նրա բացությամբ»՝ հայտարարությունը Թրամփը տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսի միջոցով՝ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ: «Որդիս բարձր կատեգորիայի մարդ է, և ես հիացած եմ նրա ազնվությամբ»,- մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքը Politico հանդեսը: Նախօրեին The New York Times-ը գրել էր, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը 2016-ի հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:

Դիտվել է՝ 1547

Մեկնաբանություններ