Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար

Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհները կբացվեն Հայաստանի համար
12.07.2017 | 13:55

Պրահայում տեղի ունեցած բանակցություններից հետո ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն համաձայնության են եկել կյանքի կոչել 2011-ին ստորագրված «առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը, որն անցնում է Աբխազիայիով և Հարավային Օսիայով:

Կողմերը համաձայնել են ավարտել բանակցությունները և պայմանագիր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կվերահսկի առևտրային միջանցքով ՌԴ-ից և Վրաստանից եկող ապրանքների շարժը: Այդ նպատակով մոտ ապագայում կձևավորվի ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ, որը կզբաղվի պայմանագրի իրականացմամբ՝ բանակցություններից հետո Պրահայում ասել է դեսպան Աբաշիձեն: «Մենք պայմանավորվել ենք, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ այլևս չեն լինի: Հստակ պայմանագրի ձևակերպման ժամանակն է»,- ասել է Աբաշիձեն:


«Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, թե ինչպես պետք է գործել առաջիկայում», ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ