Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի ազդեցությունը տարածաշրջանում շարունակում է աճել

Իրանի ազդեցությունը տարածաշրջանում շարունակում է աճել
12.07.2017 | 14:03

Տարածաշրջանում Իրանի ազդեցությունը և ուժը շարունակում են աճել՝ հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն՝ հայտնում է ԿՀՎ-ի կայքը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մնում է ահաբեկչությունը հովանավորող ամենախոշոր պետությունը: Նրանց ուժն ու ազդեցությունը շարունակում են աճել, հատկապես վերջին օրերին»,- ասել է նա՝ համաժողովում ելույթի ժամանակ:
Նրա կարծիքով՝ Թեհրանը տարածաշրջանում ձգտում է հեգեմոն դերի։


Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է «համակարգված ջանքեր» գործադրի Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին հակազդելու համար:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ