Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողան. ԵՄ-ն անիմաստ վատնում է մեր ժամանակը

Էրդողան. ԵՄ-ն անիմաստ վատնում է մեր ժամանակը
12.07.2017 | 13:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունն անիմաստ վատնում է իրենց ժամանակը: BBC-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք հավատարիմ ենք եղել մեր խոստումներին: Եթե Եվրամիությունը բացահայտ ասի, որ Թուրքիային չի կարող ընդունել, դա մեզ միայն ավելի կհանգստացնի:

Կսկսենք մեր B և C պլանները»: Նա պնդել է, որ թուրքերի մեծամասնությունը չի ցանկանում մտնել ԵՄ: Ասելով, որ ԵՄ-ն անկեղծ չէ իրենց հետ՝ Էրդողանը շարունակել է. «Չնայած այս ամենին մենք կշարունակենք մի կարճ ժամանակ ևս ԵՄ-ի հետ անկեղծ լինել: Տեսնենք, թե դա մեզ ինչ կտա»:

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ