Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը ձգձգվում է

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը ձգձգվում է
13.07.2017 | 20:05

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն ասել է, որ ցանկանում է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը կյանքի կոչելու համար, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է՝ պնդելով, որ նախագիծը խախտում է Սպիտակ տան իրավունքները:

Օրինագիծը, որ անցած ամիս ձայների 98 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց Սենատում, սահմանափակում է ԱՄՆ նախագահի հնարավորությունները՝ ապագայում ՌԴ-ի նկատմամբ քաղաքականություն վարելու համար: Ռայանի խոսքով՝ Թրամփն ասում է, որ հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, օրենսդիրների մեծ մասը՝ և հանրապետականները, և դեմոկրատները, ավելի կոշտ դիրքորոշում ունեն Մոսկվայի նկատմամբ: Դեմոկրատները մտավախություն ունեն, որ Ներկայացուցիչների պալատի ղեկավարն ու հանրապետականները ձգձգում են օրինագծի ընդունումը՝ Թրամփի վարչակազմին հաճոյանալու համար:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ