Այսօր Բրյուսելում նախատեսված է ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումը, որի ընթացքում քայլեր կձեռնարկվեն՝ նվազեցնելու վերջին օրերին առաջացած ռիսկերը՝ կապված Բալթիկ ծովի վրայով ռազմական օդանավերի թռիչքների հետ:
ՆԱՏՕ-ի ղեկավարները պատրաստվում են ճնշումների միջոցով ստիպել ռուս օդաչուներին ծրագրավորել թռիչքները, բալթյան տարածքով թռչելու ժամանակ ենթարկվել օդային երթևեկության հսկողությանը: Անցած շաբաթ դաշինքը երեք ռուսական օդանավ է «որսացել» ծովի վրա: Ռուսաստանը պնդում է, որ թռիչքները համապատասխանում են միջազգային օրենքին: Մոսկվան հակադարձում է, որ անցած ամիս միջուկային կարողությամբ ամերիկյան B-52 ռմբակոծիչ է «որսացել» նույն տարածքում: