Հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Երկու ուղղություններով տարեկան ապարանքաշրջանառությունը 50 մլն եվրո է, որ ներդրումների մասով վիճակն ավելի բարվոք է՝ Հայաստանում կան ու գործում են ֆրանսիական ընկերություններ:
«Ցածր առևտրատնտեսական համեստ շրջանառությամբ հանդերձ՝ ֆրանսիական բավականին զգալի ընդգծված ներկայացվածություն կա ՀՀ տնտեսական դաշտում: Դա երևի պայմանավորվում է նրանով, որ հայկական տնտեսական շուկային Արևմտյան Եվրոպայում այդքան էլ լավ ծանոթ չեն: Այսօրվա դրությամբ իրերը միտում ունեն փոփոխվելու, բայց հստակ ընդգծված ցանկությունը՝ գալ ու ներգրավվել այդ շուկայում, կարծես, իրեն այդքան էլ զգալ չի տալիս: Ես նշեցի` մինչև այս պահը, ցանկության սրացում չենք տեսնում, որովհետև միտումը հետևյալն է՝ ֆրանսիական բավականին խոշոր ձեռնարկություններ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը հայկական շուկայում: Ինչո՞ւ, որովհետև «հայկական շուկա» ասելով՝ ենթադրվում է նաև պոտենցիալ մեկ այլ հնարավորություն՝ պայմանավորված իրանական հնարավոր շուկայով: ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին ևս հնարավոր հեռանկարներ կարող է խոստանալ»,- նշեց դեսպանը: