Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երեք, թե մեկ՝ ոչ մի տարբերություն

Երեք, թե մեկ՝ ոչ մի տարբերություն
13.07.2017 | 20:13

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։ «Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը»,- ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության օրենքում փոփոխություններ կատարելու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։


«Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ»,- Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։ «Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել, պարոն վարչապետ»,- արձագանքեց բնապահպանության նախարարը։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ