Մինսկի խմբի գործունեության արդյունքները, հնարավոր է, այնքան տպավորիչ չեն, որքան կցանկանային տեսնել ոմանք, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք կցանկանային տեսնել հակամարտության լուծումը՝ հայտարարել է ԵՄ Արևելյան գործընկերության վարչության պետ Դիրք Շուբելը՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի քննարկման ընթացքում, որը կազմակերպել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։ Շուբելի կարծիքով՝ Մինսկի խմբի գոյությունը կանխում է լարվածության սրումը և դա արդեն իսկ ձեռքբերում է։ «Չնայած, երբ մենք լարվածության սրում ենք տեսնում՝ վերջին իրադարձությունների օրինակով. դա արդեն բավական չէ»,- ընդգծեց նա։ ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտութունը շատ վտանգավոր է ու խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի զարգացմանը։
Եվրախորհրդարանի հանձնաժողովի անդամներն անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերջին սրումների հետ կապված։ Նրանք ընդգծել են, որ կողմերը պետք է պայմանավորվեն հետաքննության մեխանիզմներ ներդնելու շուրջ, որն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ ենթատեքստում Եվրախորհրդարանի անդամ Պյատրաս Աշուտրյավիչյուսը նշել է, որ ինքը շատ անհանգստած է հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններից։ Նա ընդգծել է, որ ցավում է ադրբեջանական կողմում զոհերի համար, սակայն դատապարտում է ադրբեջանական կողմին՝ «հայկական զորքերին հարվածներ հասցնելու պատճառով»։ «Դա հակամարտության լուծում չէ»,- ասել է նա։