Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գարո Փայլանը դեմ է ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկին

Գարո Փայլանը դեմ է ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկին
13.07.2017 | 20:33

Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում խոսելն արգելող փոփոխությունների փաթեթը քննարկման է դրվել մեջլիսի սահմանադրական հանձնաժողովում՝ հայտնում է թուրքական CNN Turk-ը: Փոփոխությունների առաջարկին դեմ են քեմալական հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Հայ պատգամավոր Գարո Փայլանը, որ 2017 -ին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոխությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:

«Որպես Թուրքիայի հայ՝ ցանկանում եմ, որ իմ պապերի գլխին եկած մեծ դժբախտության մասին իմ երկրի խորհրդարանում խոսվի: Եթե Թուրքիան արգելի դա, իսկ մյուս խորհրդարաններում խոսեն, ինձ շատ կվշտացնի: Իհարկե, կան խորհրդարաններ, որ խնդիրը կօգտագործեն լավ նպատակով՝ խոսելով այս ցավի մասին, սակայն որոշ խորհրդարաններ էլ այս հարցը կօգտագործեն որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց: Ես չեմ ցանկանում, որ որևէ խորհրդարանում այս ցավի մասին խոսվի, և դա կարող է կանխվել միայն այն դեպքում, երբ Թուրքիայի խորհրդարանում կխոսեն այս մասին»,- ասել է Գարո Փայլանը:
Հիշելով իր հետ 2017 -ի հունվարին կատարվածը՝ նա նշել է, որ իր նպատակն այդ ժամանակ նախազգուշացնելն էր՝ հեռու մնալ անցյալի սխալների կրկնումից: «Այսօր այն մարդիկ, ովքեր այս օրենքն են կազմել, ինձ Լինչի դատաստանի ենթարկեցին «ցեղասպանություն» եզրույթի համար, հեռացվեցի մեջլիսի 3 նիստի աշխատանքներից: Այսօր ներկայացվող բանաձևում դա նշվում է որպես «վիրավորանք թուրք ժողովրդի նկատմամբ»: Սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի հասարակությունը բազմալեզու է և բազմաէթնիկ: Հենց այդ պատճառով էլ կարևոր է մեջլիսում խոսելն ու կատարվածին իրական անուն տալը: Եթե չխոսենք, նույն սխալներն էլի կկրկնենք»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ