Այսօր 87 տարեկանում մահացել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։
Մարատ Ղուկասյանի առողջական վիճակը վերջին տարիներին ծանր էր: Պաշտպանը դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հուլիսի՝ 15-ին, հուղարկավորությունը՝ 16-ին: