Սպիտակ տունը կատարյալ հիմարություն է որակում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված նախագիծը՝ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Հաքաբի-Սանդերսը:
ԱՄՆ նախագահին պաշտոնազրկելու նախագիծը հեղինակել է Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը: Նրա համոզմամբ, պաշտոնանկ անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին՝ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը: