ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել Ռուսաստանի դիվանագիտական սեփականության վրա ավելի վաղ սահմանված կալանքը, եթե պաշտոնական Մոսկվան կատարի Սիրիայում հրադադարի պահպանման հարցում ստանձնած պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Սեբաստիան Գորկան CNN-ի հետ զրույցում:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը հուլիսի 17-ին Վաշինգտոնում ընդունելու է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին: Սպասվում է, որ Շենոնն ու Ռյաբկովը կքննարկեն դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը: