Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը

Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը
15.07.2017 | 01:03

Փարիզում Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական զորահանդեսին մասնակցել են ավելի քան 3,5 հազար զինծառայողներ: Այս տարի նշվում է նաև Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ մասնակցության 100-ամյակը: Ելիսեյան դաշտերով քայլերթով անցել են նաև ամերիկացի հետևակայիններ ու նավաստիներ: ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն էլ մասնակցել են օդային զորահանդեսին:

Տոնակատարությունների նախօրեին Փարիզ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նույն օրը նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Բանակցություններից հետո Թրամփը Թվիթերում գրել է, որ ամերիկացի և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունն անխախտ է: Երեկոյան Փարիզի Մարսյան դաշտում տեղի կունենա դասական երաժշտության համերգ: Ֆրանսիայի Ազգային նվագախումբը ելույթ կունենա ռուսաստանցի դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Փարիզում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել՝ հազարավոր ոստիկանների, ամերիկյան հետախուզության և Թրամփի անմիջական թիկնապահների օգնությամբ:

Դիտվել է՝ 1943

Մեկնաբանություններ