Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է
15.07.2017 | 01:05

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
92-ամյա Քարթերը և կինը՝ Ռոզալինը Habitat for Humanity բարեգործական ծրագրի մասնակիցներ են: Նախագծի գլխավոր նպատակը կարիքավորների համար տներ կառուցելն է: Կանադայի 150-ամյակի կապակցությամբ ծրագրով երկրում 150 տուն է կառուցվում:

2015-ին Ջիմի Քարթերի մոտ մելանոմա է հայտնաբերվել, մեկ տարի անց նա հայտարարել է, որ այլևս բուժման կարիք չունի: Քարթերի նախագահությունը մասնավորապես աչքի է ընկել մարդու իրավունքների գերակայության քաղաքականությամբ: 2002-ին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար:

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ