Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աբխազիայով անցնող ճանապարհի բացմանը խոչընդոտում են Բաքուն և Անկարան

Աբխազիայով անցնող ճանապարհի բացմանը խոչընդոտում են Բաքուն և Անկարան
15.07.2017 | 01:25

Բաքուն և Անկարան նախկինի պես արգելափակում են Աբխազիայով անցնող ճանապարհը բացելու գաղափարը, իսկ Վրաստանը նրանցից շատ է կախված՝ այլ բան պնդելու համար՝ ասել է ՌԴ գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը։ Նրա խոսքով՝ ճանապարհը բացելու և շվեյցարական մաքսայինի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանին գոյության իրավունք ունեն։ Տեխնիկական հարցերով՝ կարելի է ինչ-որ բանի հանգել, սակայն սկզբունքային խոչընդոտներն այլ հարթության վրա են։ Գաղափարն արմատախիլ են անում Ադրբեջանն ու Թուրքիան։ «Վրաստանն արդեն կողմ է հանդես եկել ճանապարհի բացմանը, բայց շատ է կախված արևմտյան և արևելյան հարևաններից՝ նրանց ճնշմանը դիմակայելու համար։ Բաքվի և Անկարայի խոչընդոտելու գլխավոր պատճառն ակնհայտ է՝ Հայաստանի շահերը։ Աբխազիայով և Հարավային Օսիայով անցնող երթուղիները կամրապնդեն նրա կապը Ռուսաստանի հետ և այն ավելի կայուն կդարձնեն (այժմ այն կախված է վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսում եղանակային պայմաններից)։

Տեխնիկական հարցերը կարող են կրկին քննարկվել, բայց միևնույն է Բաքուն և Անկարան «ոչ» կասեն։ Նրանք շատ մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա՝ էներգակիրների մատակարարումներ, ռազմական համագործակցություն, ներդրումներ»,- ասաց Կռիլովը։ Փորձագետի կարծիքով՝ հենց այդ պատճառով 2012 -ին չիրագործվեց Պաատա Զաքարեիշվիլու նախաձեռնությունը (այդ ժամանակ Վրաստանի վերաինտեգրման նախարարի)։ Քննարկումների դադարեցման պաշտոնական այլ պատճառ նշվեց, բայց իրականում Բաքուն հասկացրեց, որ թույլ չի տա, և Թբիլիսիի համար հետևանքները կարող են շատ լուրջ լինել։ «Ինչ վերաբերում է ռուսական կողմին, Մոսկվան միշտ կողմ է եղել։ Առանց չափազանցության՝ ճանապարհները բացելը բոլոր գերատեսչությունների երազանքն էր, որոնք վարում էին այդ բանակցությունները»,- հավելեց Ալեքսանդր Կռիլովը։

Դիտվել է՝ 2980

Մեկնաբանություններ