Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Զուրաբ Աբաշիձե. Հայաստանը չպետք է Աբխազիայի միջանցքի բացման հետ հույսեր կապի

Զուրաբ Աբաշիձե. Հայաստանը չպետք է Աբխազիայի միջանցքի բացման հետ հույսեր կապի
15.07.2017 | 01:29

Տարանցիկ ուղիների բացման թեման մենք չենք քննարկում՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը, որ Հայաստանն Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի տարածքով Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքի բացման հույս ունի:


Աբաշիձեի խոսքով՝ Ռուսաստանի և Վրաստանի բանակցությունները բեռնափոխադրումների մոնիթորինգի մասին 2011-ի համաձայնագրի իրականացման թեմայով են և լրացուցիչ որևէ նախապայմանի մասին խոսք չկա, որոնք Հայաստանին թույլ կտան Աբխազիայի առևտրային միջանցքի բացման հույս ունենալ: «Հիմա մենք Ռուսաստանի հետ բանակցում ենք 2011-ի համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու մասին: Դրա համար շվեյցարական ընկերության (SGS) հետ պետք է պայմանագրեր կնքեն ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերը: Շվեյցարացի գործընկերներն ակտիվորեն մասնակցում են այդ բանակցություններին: Պայմանագրերի կնքումից հետո եռակողմ աշխատանքային խումբ կստեղծվի, որը կհետևի համաձայնագրի իրականացմանը»,- հայտարարեց Աբաշիձեն:

Դիտվել է՝ 2877

Մեկնաբանություններ